Tue, 24 February
10.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին և կոչ է անում պահպանել բանկային տեղեկատվության գաղտնիությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերջերս կտրուկ աճել է հեռախոսազանգերի միջոցով բանկային խարդախությունների թիվը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մշակել է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները` հաճախորդների բազայի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, ամենից հաճախ նման խարդախությունները կարող են առաջանալ բացառապես հաճախորդի անմիջական մասնակցությամբ, քանի որ վերջիններս, առանց գիտակցելու, կարող են նպաստել ինտերնետային խարդախության իրականացմանը:

Քարտային հաշիվներից միջոցների ելքագրման փորձերի  խարդախության դեպքերի աճի հետ կապված՝ Բանկը խորհուրդ է տալիս հաճախորդներին քարտի մնացորդի կամ քարտի արգելափակման, ինչպես նաև գործարքի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ՝ «բանկի աշխատակիցների» անունից կամ, իբր, ՎՏԲ Բանկից անհայտ համարներից զանգեր և հաղորդագրություններ ստանալիս՝ ոչ մի դեպքում չզանգահարել հաղորդագրություններում նշված հեռախոսային համարներին, չտրամադրել անձնական և բանկային քարտերի տվյալներ: Հարկավոր է հիշել, որ Բանկի աշխատակիցները.

  • չեն ճշտում բանկային քարտի համարներ, քառանիշ PIN կոդ և քարտի հակառակ կողմում նշված ստուգիչ կոդ;
  • չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված կոդեր կատարված «խարդախ գործարքները» չեղարկելու համար.
  • չեն առաջարկում գումարներ փոխանցել հատուկ հաշիվներին:

«Բանկի աշխատակիցների» անունից նման հեռախոսազանգերի ստացման դեպքում Բանկը կոչ է անում լինել զգոն և ոչ մի դեպքում չտրամադրել բանկային քարտի տվյալներ. գործողության ժամկետ, քարտի հակառակ կողմում նշված կոդ, հաստատող SMS հաղորդագրություններ, ինչպես նաև անձնական տվյալներ՝  անձնագրային սերիա  և համար, գրանցման հասցե: Նման դեպքերում անհրաժեշտ է ընդհատել հեռախոսազանգը և հետ զանգահարել բանկային քարտի հետևի մասում նշված համարին կամ Բանկի Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Հաճախորդների միջոցներն անվտանգ պահելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ցանկացած բանկային տվյալ կիրառելիս պահպանել գաղտնիություն: Բանկային քարտի տվյալները հաղորդակցման հարթակներում  (մեսինջերներում)  կամ հաճախորդի անձնական հեռախոսահամարին գրանցելու խնդրանքով կասկածելի հաղորդագրություններ ստանալիս՝ Բանկը կոչ է անում հաճախորդներին անզգուշությամբ չբացահայտել իրենց բանկային տվյալները, չտրամադրել բանկի քարտերի տվյալներն անհայտ կամ կասկածելի ծագման կայքերին, ինչպես նաև սոցիալական ցանցերի անհայտ օգտատերերին, կասկածելի անձանց, ովքեր պահանջում են կատարել քարտից քարտ փոխանցումներ, ինտերնետ- բանկինգից օգտվելիս՝ չպահել իրենց տվյալներն անծանոթ կայքերում, ինչպես նաև որոնողական համակարգի հիշողությունում:

Հաշվից միջոցների ելքգրումներ հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դիմել Բանկին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առաջնային հարց է յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական անվտանգությունը:

Մենք միշտ բաց ենք և պատրաստ ենք սովորեցնել Ձեզ անվտանգության միջոցներին և պայքարել Ձեր իրավունքների համար: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img