Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ինչպե՞ս դառնալ հոգատար, ունենալ մոտիվացված թիմ, կառավարել հյուրերի բողոքներն ու ճիշտ դիրքավորել սեփական բիզնեսը։

Ակբա բանկը զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ եռօրյա դասընթացների շարք է անցկացրել Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելով բիզնեսի կառավարման և զարգացման համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Ճիշտ ժամանակն է մեր օժանդակությունը ցույց տալու ոչ միայն ֆինանսական ծառայությունների մասով: Նպատակ ենք դրել, որ հաճախորդի մոտ ավելացնենք գիտելիքը, որպեսզի բիզնեսը դառնա գիտելիքահեն: Ինտուիցիայի վրա հիմնված բիզնեսն ինչ-որ ժամանակ կարող է լավ ստացվել, բայց այդ ամենն այժմ պետք է բերել գիտական հենքի վրա, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի։ Դա նաև կնվազեցնի մեր ռիսկերը՝ որպես ֆինանսավորողի, իսկ տնտեսությունը կշահի»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Դասընթացի մասնակիցները եղել են մարզային տարբեր հյուրատների հիմնադիրներ, ղեկավարներ ու մենեջերներ:

Ակբա բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներն իրականացվում են արդեն 7 տարի: Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:

Բանկի կողմից առաջիկայում կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներին կարելի է գրանցվել sme.acba.am կայքում: Կայքը գործարկվել է հատուկ ՓՄՁ-ների համար, ներառված են նաև ուսումնական նյութեր։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img