Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Օրգանիկ գյուղատնտեսություն, բնության պահպանություն և աղքատության նվազեցում. Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախաձեռնած միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցները բացահայտել են Հայաստանի էկո հնարավորությունները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ու միջազգային նշանակության ոլորտային հարցեր, գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը և հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով, Գերմանիայի բնության պահպանության միությունն ու Ակբա բանկն արդեն 6 տարի համատեղ քայլեր են իրականացնում նշված խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար։

«NABU-ի համար կարևոր է ունենալ ուժեղ գործընկերներ: Ակբա բանկը հենց այդպիսին է և փորձը ցույց է տալիս, որ այն ծրագիրը, որը մենք համատեղ ենք իրականացնում, լուրջ հաջողություններ է արձանագրել, քանի որ մեր ծրագրի ի հայտ գալուց հետո Հայաստանում օրգանիկի սերտիֆիկացման թիվն ավելացել է շուրջ 50%-ով»,- նշել է NABU Հայաստանի տնօրենՆարեկ Գրիգորյանը։

«Ակբա բանկի հետ  համագործակցությունը շատ կարևոր է. միասին կարողանում ենք ֆերմերներին ցույց տալ օրգանական գյուղատնտեսության ուժեղ կողմերը, տեսանելի դարձնել, որ այս ոլորտում կարելի է կայուն բիզնես իրականացնել,- նշել է Գերմանիայի բնության պահպանության միության գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը։

«Օրգանական գյուղատնտեսությունը նեղ սեգմենտ է, բայց շատ կարևոր ուղղություն է: Տեսնում ենք ոլորտի զարգացման պոտենցիալը. 6 տարիների ընթացքում կարողացել ենք գրանցել շոշափելի արդյունքներ։ Եթե ամփոփենք 6 տարում ինչի ենք հասել ու արդյո՞ք արդյունքները գոհացնում են, ես կպատասխանեմ՝ այո։ Մենք գիտենք, որ այս ոլորտում բոլորս միասին կարող ենք հաջողություն գրանցել: Մենք կանգ չենք առնելու ու պատրաստ ենք ձեզ հետ ճանապարհ անցել»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img