Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերին՝ Ակբա բանկի բաժնետոմսերի թողարկման մասին հայտարարելուց հետո, շուրջ 4000 ֆիզիկական և իրավաբանական անձ ավելի քան 4,5 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել բանկի բաժնետոմսերում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Սա Հայաստանում իրականացված ամենամեծ տեղաբաշխումներից է։ Բաժնետոմսերի նման քանակի տեղաբաշխումն արդեն իսկ ապահովում է Ակբա բանկի բաժնետոմսերի հետագա ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայի իրացվելի հարթակում։

«Ինչո՞ւ դառնալ Ակբա բանկի բաժնետեր. ներդրողի համար պատճառները երկուսն են՝ ֆինանսական և ոչ ֆինանսական: Ձեռքբերման ֆինանսական նպատակները շատ կոնկրետ են. ստանալ կայուն ու երկարաժամկետ եկամուտներ: Ոչ ֆինանսականի առումով մարդկանց հնարավորություն ենք տալիս բաժնետեր դառնալ և մասնակիցը լինել Հայաստանի լավագույն ընկերություններից, խմբերից մեկում, նույնիսկ կառավարմանը մասնակից լինել. յուրաքանչյուր բաժնետեր կարող է մասնակցել կառավարմանը։ Մենք ինչո՞ւ գնացինք այս քայլին: Նախ մենք 25 տարի աշխատել ենք հաճախորդների բանակի հետ, ովքեր այս բանկը համարել են իրենցը, իրենք նպաստել են մեր հզորացմանը: Մենք պետք է իրենց հնարավորություն տայինք, որ կարողանան բալանսային արժեքով բաժնետոմսեր ձեռք բերել: Ուրախ եմ, որ ավելանում է մեր բաժնետերերի թիվը, այժմ պրոցեսը շատ դրական է գնում: Մենք պարտավորված ենք զգում՝ ավելի լավ աշխատելու, ավելի թափանցիկ լինելու և ավելի արդյունավետ կառավարելու մեր ֆինանսական խումբը»,– նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img