«Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ի բարի» ընկերության համահիմնադիր Նիկոլայ Մխիթարյանը ցանկանում է Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել նաև որպես մրգերի աշխարհ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ի բարին» ներկայացնում է  ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի» արտադրանքներն առողջ են,  քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։

Բարի գործը Նիկոլայը սկսել է 3 տարի առաջ՝ օրգանական մեղրի արտադրությունից։ Գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ և խորհրդատվությամբ կարողացավ մեղրի համար ստանալ  օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ և արտադրական ծավալը մեծացնել գրեթե 6 անգամ:

Ընկերությունում նախատեսում են ամեն տարի 3-4 նոր նախագիծ իրականացնել՝ տեղական և դրսի շուկայի համար։

«Մենք հայկական անուշահամ մրգերից, խոտաբույսերից ստեղծում ենք ապրանք, որ բարիք լինի բոլորի համար։ Երբ սկսում էինք օրգանական մեղրի բիզնեսը, պետք էր սերտիֆիկացման պրոցես անցնել: Ի շնորհիվ Ակբա բանկի ու NABU–ի, կարողացանք կայուն ու  երկարատև համագործակցություն սկսել: Անկախ օգնության չափից, կարևոր է, որ երբ գործունեություն ես սկսում, լինեն մարդիկ, որ քո հետ քայլեն այդ դժվար ճանապարհով։ Մենք լավ գործընկերներ ենք: Այժմ մեզ ոգեշնչում է այն միտքը, որ հայկական արտադրանքը, որի վրա գրված է «Արտադրված է Հայաստանում», հայտնվի աշխարհի լավագույն դասի խանութներում»,–նշում է «Ի բարի» ընկերության համահիմնադիր, տնօրեն Նիկոլայ Մխիթարյանը։

«Ի բարիի» արտադրանքներն արտահանվում են տասից ավելի երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Ղազախստան, Անգլիա… Աշխարհագրությունն ընդլայնվում է. շուտով՝ նաև Չինաստան և Մալազիա։   

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img