ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով, հաղորդում է ՎՏԲ-Հայստան Բանկի մամուլի ծառայությունը։

Վարկատեսակից կարող են օգտվել մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրության, շինարարության, ծառայությունների և այլ ոլորտներում գործող փոքր բիզնեսի հաճախորդները:

Վարկային միջոցները կարող են օգտագործվել ներդրումային նպատակներով, ապրանքների և հումքի ձեռք բերման, գործընկերների հանդեպ պարտավորությունների մարման և այլ բիզնես նպատակներով: Շրջանառու միջոցների համալրման նպատակով Բանկի հաճախորդները կարող են ստանալ վերականգնվող վարկային գիծ՝ նախապես հաստատված​​սահմանաչափով և ժամկետում:

Վարկի տոկոսադրույքը Եվրոյով վարկի դեպքում կազմում է տարեկան 6,5%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8,5% (փաստացի տոկոսադրույքներ, համապատասխանաբար՝ 7,1% և 9,3%)։

Բանկում հնարավոր է ձևակերպել վարկային գիծ 4 մլն 550 հազ․ ՀՀ դրամից մինչև 65 մլն ՀՀ դրամ գումարի չափով (Եվրո և ԱՄՆ դոլարին համարժեք՝ տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ գործող փոխարժեքով), 1-ից 60 ամիս մարման ժամկետով:

Վերականգնվող վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով:

«Ձեռնարկատերերին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարական առաջնահերթությունն է։ Մենք առաջարկում ենք շուկային ֆինանսական պրոդուկտներ՝ մշակված հաճախորդների կարիքների համապարփակ վերլուծության հիման վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը հասել է 7,9 մլրդ ՀՀ դրամի։ Հաշվի առնելով մասնավորապես ներմուծման և արտահանման ոլորտում գործող ձեռնարկատերերի կողմից արտարժույթով լրացուցիչ միջոցների նկատմամբ պահանջարկը՝ մենք վստահ ենք, որ նոր պրոդուկտը շուկայում պահանջված կլինի։ Առաջարկվելիք պայմաններով վարկը թույլ կտա փոքր բիզնեսին արդյունավետ լուծել զարգացման տարբեր փուլերում առկա խնդիրները», –նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img