Յունիբանկն իջեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 1500 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկն իրավաբանական և ֆիզակական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Սահմանվել են հետևյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից և արժույթից.

  • իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
  • ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:

«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը և ազգային տնտեսության զարգացմանը:  Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝  Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր և միջին բիզնեսի համար», – նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով,  Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝  Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) և այլն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img