Հայաստանի համախառն պետական պարտքը նոյեմբերի վերջին գերազանցել է 9,1 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2021թ.–ի նոյեմբերի 30–ի տվյալներով կազմել է 9 159,275 մլն դոլար` 2021թ.–ի հոկտեմբերի 30–ի համեմատ նվազելով 49 940 մլն դոլարով։ Այս մասին նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ 2020թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 968,486 մլն դոլար։

Դրամային արտահայտմամբ ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է 49 962,3 մլն դրամով` 2021թ.–ի նոյեմբերի 30–ի տվյալներով կազմելով 4 տրիլիոն 450մլրդ դրամ։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընդհանուր պարտքի կառուցվածքում 6 650.584 մլն դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին (ամսվա ընթացքում 56,2 մլն դոլարի նվազում), իսկ ներքին պարտքը նոյեմբերին աճել է 6.262 մլն դոլարով և կազմել 2 508.692 մլն դոլար։ Դրամային արտահայտմամբ արտաքին պարտքը նոյեմբերի արդյունքում ավելացել է 26 750.3 մլն դրամով և կազմել 3 տրիլիոն 231 մլրդ դրամ, իսկ ներքին պարտքն ավելացել է 23 212.0 մլն դրամով և կազմել է 1 տրիլիոն 218 մլրդ դրամ։

Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը նվազել է 48.191 մլն դոլարով և 2021թ.–ի նոյեմբերի արդյունքում կազմել է 6 184,311 մլն դոլար։ Միաժամանակ դրամային արտահայտմամբ կառավարության պարտքն ավելացել է 26 819,8 մլն դրամով և հասել 3 տրիլիոն 004 մլրդ դրամի։ Իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 8.011 մլն դոլարով և կազմել 466.273 մլն դոլար։

Ներքին պարտքի կառուցվածքում մոտ 2 345.366 մլն դոլարը (13.006մլն դոլարի նվազում) բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 154.004 մլն դոլար (18.445մլն դոլարի աճ)։ Ինչպես 2021թ.–ի հոկտեմբերին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի պետական պարտքն անվանական ծավալով 2022թ.–ի վերջին կկազմի 4 տրիլիոն 740 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 60,2%–ը։ Նրա խոսքով, Հայաստանի արտաքին պարտքը 2022թ.–ի վերջին կկազմի ընդհանուր պետական պարտքի 69%–ը, պետական պարտքի 51,1%–ը ֆինանսավորվելու է արտաքին վարկերի հաշվին, 30,1%–ը` պետական և գանձապետական պարտատոմսերի հաշվին, 18,7%–ը` արտարժույթով պարտատոմսերի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img