Wed, 4 March
2.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Apple Pay-ը հասանելի կդառնա Յունիբանկի հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկ ԲԲԸ-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտը ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: 

Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար: 

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Յունիբանկի  կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Յունիբանկն առաջարկում է իր քարտապաններին: 

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։ 

Յունիբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img