Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց (յուրաքանչյուր գործարքի անվտանգության համար օգտագործվում է iPhone-ի հնարավորությունները), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:

Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով՝ Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը  ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Ակբա բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ակբա բանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։

Ակբա բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։ 

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը հիմնադրվել է 1996 թվականին: Ակբա բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկը թողարկում և սպասարկում է VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաև տեղական ArCa վճարային քարտեր: Ակբա բանկը նաեւ American Express վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, սպասարկում է JCB ճապոնական միջազգային քարտեր: Acba digital  հարթակի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում  կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու՝ աշխարհի ցանկացած կետից: Ակբա բանկն ունի 63 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզում, ինչպես նաև շուրջ 180 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:Բանկն ունի շուրջ 1 500 աշխատակից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img