ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը WhatsApp և Facebook մեսենջերների հարթակում իր հաճախորդներին է ներկայացնում Չատ-բանկ DIRECT-ը, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Տեխնոլոգիապես առաջադեմ չատ- բոտում անմիջապես մեսենջերների միջոցով կարելի է ստանալ վարկ, ներդնել ավանդ, ստանալ արագ դրամական փոխանցումներ քարտին։ Բանկի հաճախորդները  կարող են ստանալ նաև տեղեկատվություն գործող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:

Բոլոր ծառայություններն ակնթարթորեն հասանելի են այն մեսենջերում, որտեղ հաճախորդը սովոր է շփվել իր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ: Մեսսենջերներում սպասարկումն անվճար է, և հաճախորդին անհրաժեշտ է միայն սմարթֆոն և հասանելիություն ինտերնետին:

Չատ-բանկ DIRECT ծառայության օգտատերերին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր հնարավորություններ և առավելություններ՝ բանկային գործարքները չատ-բոտի միջոցով կատարելու դեպքում:

Չատ-բոտի մի քանի պարզ քայլերի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել վարկ՝ գործող պայմաններից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

Իսկ Չատ-բանկ DIRECT-ով ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդ ձևակերպելու դեպքում սահմանվում է տվյալ ավանդատեսակի համար գործող տոկոսադրույքից 0,2%-ով բարձր տոկոսադրույք:

Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց Բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռևս հաճախորդ չհանդիսանալու  դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները և անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու և անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ Բանկի մասնաճյուղում։

Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է ավելացնի Բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում և WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով: Կամ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ապա՝ գրել «Start»  բառը կամ  պարզապես նամակի տեսքով «Start»  բառն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով՚  Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img