Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Ընկերներ Սևակ Շահբազյանի ու Արմեն Հովհաննիսյանի համար գյուղատնտեսությունը նոր ոլորտ է։ Սևակը Երևանի գլխավոր վիրաբույժն է, Արմենը՝ տնտեսագետ։ Որոշեցին միավորել հմտությունները, ուժերն ու իրենց փորձել նոր ոլորտում։

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Սևակն ու Արմենը հիմնադրեցին 5000 քառակուսի մետր տարածքով հիդրոպոնիկ ջերմատուն ու սկսեցին աճեցնել պոմիդորի եվրոպական սորտեր։

Ոլորտը նոր էր, խնդիրներն ու դժվարությունները՝ շատ։ Ընկերների ջերմատուն հիմնելու գաղափարին առաջին օրից  հավատաց գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, որը ոչ միայն  ֆինանսավորեց ջերմատան հիմնումը, այլ նաև տրամադրեց մասնագիտական խորհրդատվություն, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այժմ ջերմատան արտադրողականությունը տարեկան 40-45 տոննա է, կես տարվա համար պլանային ցուցանիշը կատարված է։ Առայժմ արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում, բայց առաջիկայում՝ արտադրական ծավալները մեծացնելուց հետո, ցանկանում են արտահանել։

Ջերմատան հարևանությամբ արդեն կառուցում են նորը, որը կլինի ավելի նորարար և տեխնոլոգիական։ Սևակն ու Արմենը գիտեն՝ հաջողության համար պետք է ամենօրյա և համառ աշխատանք։

«Մեր սիրելի գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ և պետության սուբսիդավորման ծրագրի շրջանակում կարողացել ենք ունենալ և կառուցել այս ջերմոցը։ Ուզում եմ շեշտել տղաների ու ԱԳԲԱ Լիզինգի օգնությունը, որոնք ամեն պահի՝ մինչև անգամ կառուցման ընթացքում և կառուցումից հետո, անընդհատ մեր կողքին են եղել:

Ես խենթի պես սիրում եմ բժշկությունն ու վիրաբուժությունը ու չեմ պատկերացնում իմ կյանքը առանց վիրաբուժության, առանց այն հիվանդների, որոնց բուժում ենք ու կյանք տալիս: Բայց կան նաև շատ բացասական լիցքեր. բժշկի մոտ առողջ մարդիկ չեն գալիս, նրանք լցված են իրենց դարդուցավով, հիվանդությամբ և շատ անգամ դու կռիվ ես տալիս կյանքի ու մահվան միջև, ու բացասականը մնում է քո մեջ: Փորձեցի ստեղծել տեղ, որ բույսին տաս քո բացասականը, ստանաս դրականը, լիցքավորվես ու օգտակար լինես քո հիվանդներին։ Ի վերջո մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ՝ օգնում»,- նշում է ջերմատան հիմնադիր Սևակ Շահբազյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում: ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img