Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2021թ.-ի արդյունքում գերազանցել է 9,2մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ընդհանուր պետական ​​պարտքը 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 225 643 մլն դոլար` 2021 թ.-ի նոյեմբերի 30-ի համեմատ ավելանալով 66 367 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Միևնույն ժամանակ, 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ին պետական ​​պարտքը կազմել է 7 968 486 մլն դոլար։

Միաժամանակ դրամային արտահայտությամբ պետական ​​պարտքը մեկ ամսվա ընթացքում նվազել է 20 525 5 մլն դրամով՝ 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն. 429 մլրդ դրամ։

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ընդհանուր պարտքի կառուցվածքում 6 642 675 մլն դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին (ամսվա կտրվածքով 7.9 մլն դոլարի նվազում), իսկ ներքին պարտքը դեկտեմբերին աճել է 74 276 մլն դոլարով և կազմել 2 582 968 մլն դոլար։ Դրամային արտահայտմամբ դեկտեմբերին արտաքին պարտքը նվազել է 41 838 8 մլն դրամով և կազմել 3 տրլն. 189 մլրդ դրամ, իսկ ներքին պարտքն աճել է 21 313 3 մլն դրամով և կազմել 1 տրլն. 240 մլրդ դրամ։

Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության պարտքն աճել է 0.659 մլն դոլարով և 2021 թ.-ի դեկտեմբերին կազմել 6 184 970 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, դրամային արտահայտությամբ կառավարության պարտքը նվազել է 35 057 7 մլն դրամով և կազմել 2 տրլն 969 մլրդ դրամ։ Իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 8 568 մլն դոլարով և կազմել 457 704 մլն դոլար։ Դրամային արտահայտությամբ ԿԲ պարտքը նվազել է 6 781 1 մլն դրամով և կազմել 219.8 մլրդ դրամ։

Ներքին պարտքի կառուցվածքում մոտ 2 411146 մլն դոլարը (65 810 մլն դոլարի աճ) բաժին է հասնում ռեզիդենտների կողմից գնված պետական ​​գանձապետական ​​պարտատոմսերին, իսկ ռեզիդենտների կողմից գնված արտարժույթով պետական ​​պարտատոմսերը կազմել են 160 670 մլն դոլար (6 666 մլն դոլարի աճ), ներքին երաշխիքներին բաժին է ընկել 11 152 մլն դոլար (1800 դոլարի աճ): Վարկերի և փոխառությունների մասով ցուցանիշ ներկայացված չէ։ Ինչպես 2021 թ.-ի հոկտեմբերին հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի պետական ​​պարտքը 2022 թ.-ի վերջին անվանական ծավալում կկազմի 4 տրլն. 740 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 60.2 %-ը։ Նրա խոսքով, Հայաստանի արտաքին պարտքը 2022 թ.-ի վերջին կկազմի ընդհանուր պետական ​​պարտքի 69 %-ը։ Պետական ​​պարտքի 51.1%-ը կֆինանսավորվի արտաքին վարկերի հաշվին,  30.1%-ը՝ պետական ​​և գանձապետական ​​պարտատոմսերի, 18.7%-ը՝ արտարժույթով պարտատոմսերի հաշվին։ Նա ընդգծեց, որ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսային հարաբերակցությունը բերել 70%-ը 30%-ի։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img