Յունիբանկն առաջարկում է Special բիզնես վարկ՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ներկայացրել է նոր վարկատեսակ ձեռնարկատերերի համար։ Special  բիզնես վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչև 60 ամիս ժամկետով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Վարկը տրամադրվում է ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ բանկերից վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկի գումարը կազմում է մինչև 250 մլն ՀՀ դրամ կամ  $500 000 ԱՄՆ դոլար: ՀՀ դրամով ձևակերպելու դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է սկսած 11% տարեկան , ԱՄՆ դոլարով՝ սկսած 8,5% տարեկան:

Վարկը նախատեսված է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատ ձեռներեցների համար:

«Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը մեր առաջնահերթ խնդիրներից է: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք հաճախորդի պահանջմունքները՝ բիզնես վարկերը ձեռնարկատերերի լայն շրջանակին առավել շահավետ և մատչելի դարձնելու համար: Մեր նոր վարկատեսակը՝ Special-ը, մշակված է նրանց համար, ում գումար է հարկավոր իր բիզնես նախագծերն իրագործելու կամ վարկային ծանրաբեռնվածությունն օպտիմալացնելու համար: Հաճախորդներին տրամադրելով անհրաժեշտ միջոցներ իրենց բիզնեսի առանձնահատկություններին և սեզոնայնությանն առավել համապատասխան պայմաններով՝ մենք օգնում ենք նրանց զարգանալ և առաջ շարժվել»,- ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Ձեռնարկատերերի աջակցության մեկ այլ ուղղություն է անգրավ վարկերը: Յունիբանկը պատրաստ է բիզնեսին տրամադրել առանց գրավի ապահովման վարկային միջոցներ՝ մինչև 5 մլն դրամ /կամ դրան համարժեք դոլար/ գումարով՝ մինչև 60 ամիս ժամկետով։ ՀՀ դրամով անգրավ վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է սկսած 12,9%: Այս տարբերակը հարմար է ընկերությունների և անհատ ձեռներեցների համար, ովքեր ձգտում են խնայել նոտարական ծառայությունների, կադաստրային ձևակերպումների և գրավի առարկայի ապահովագրության վրա: 2021 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 17%-ով, ինչը վկայում է ձեռնարկատերերի շրջանում այդ վարկատեսակների նկատմամբ պահանջարկի մասին։ 2021 թվականի վերջին Յունիբանկն ընդգրկվել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման լավագույն առաջարկներ ունեցող բանկերի ցանկում՝ ըստ SME Banking Club-ի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img