Տաշիր քաղաքում բացվեց Յունիբանկի նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. Տաշիր քաղաքում հաճախորդների սպասարկումն է սկսել Յունիբանկի նորաբաց մասնաճյուղը: «Տաշիր» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Տաշիր, 6-րդ թաղամաս, Ջահուկյան 8/1, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:  

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Տաշիր քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ բացեցինք մեր 57-րդ մասնաճյուղը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Տաշիր» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնուրույն սպասարկում նախընտրած հաճախորդների համար», – նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:


Լինելով մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը, Յունիբանկը շարունակական ընդլայնում է մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդների համար իր ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: «Տաշիր» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:-0-
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img