Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ձգտումդ դարձրու իրականություն. այս կարգախոսով Ակբա լիզինգը  շարունակելու է դինամիկ զարգացումը։ Միայն վերջին 3 տարիներին ընկերությունը եռապատկել է ցուցանիշները։ 

«Ռեբրենդինգը կօգնի, որ ավելի ներկայանալի լինենք, ավելի սիրված լինենք։ Լիզինգի հաճախորդները  հաջողված տնտեսավարողներ են, որ լավ գիտեն շուկան, ճանաչում են շուկան ու ուզում են պահպանել իրենց լիդերի դիրքը։ Սկսելով միայն գյուղատնտեսությունից, մենք այսօր ծածկում ենք տնտեսության բոլոր ճյուղներն ու ոլորտները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն, Ակաբ Լիզինգի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը։

«Ներկա պահին լիզինգային պորտֆելը կազմում է 40 մլրդ դրամ և տարեվերջում կկազմի ավելի քան 50 մլրդ դրամ: Մոտակա 2 տարիներին նախատեսում ենք կրկնապատկել լիզինգային պորտֆելը՝ հասցնելով այն 100 մլրդ ՀՀ դրամի։ Այս գործում չափազանց մեծ է Ակբա Լիզինգի 100% բաժնետեր Ակբա բանկի դերը: Բանկի աշխատակիցների ու մասնաճյուղերի ամենօրյա օգնության շնորհիվ մենք կարողանում ենք մեծ արդյունավետությամբ իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։ Առաջիկայում Ակբա Լիզինգը կստեղծի վաճառքի նոր կապուղիներ, կընդլայնվի աշխատանքային ոլորտը։–0– 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img