«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Այս ձևաչափով առաջին նման հանդիպումը Վայոց ձորի մարզում է, որտեղ հայկական գինեգործական ժառանգությունն է: Գինեգործության ոլորտում «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև  միջազգային մրցունակության բարձրացմանը:

«Ծրագրերը մեր գործընկերներին հնարավորություն են տալիս օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից ու լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սուբսիդավորումից հետո 0-5% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև վերազինել արտադրությունն ու բարելավել արտադրողականությունը: Հնարավորությունները ներկայացնելու համար մենք ինքներս ենք հանդիպման եկել մարզ, որպեսզի մեր գործընկերներն ամառային այս ծանրաբեռված սեզոնին իրենց ժամանակը ճանապարհներին չվատնեն և տեղում կարողանանք գտնել բոլոր հնարավոր լուծումները»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:

«Հայաստանի համար գյուղանտեսությունը առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունն արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է Հայաստանում GEFF ծրագրի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը:

Ակբա Լիզինգի բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ կիրառում են «կանաչ» տեխնոլոգիաները, որոնք օգնում են տնտեսություններին դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Նման հանդիպումներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում:

ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում իրագործվում է GCF և CIF օժանդակությամբ. նպաստում է Հայաստանի կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացին՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի և կլիմայի ադապտացման ներդրումների համար:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img