Հայաստանում 500–ից ավել զինծառայող կստանա արտոնյալ հիփոթեքի հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 500-ից ավելի զինծառայողի հնարավորություն է տրվում օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծին։

Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

«ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված  և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում», – ասաց Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով: «2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից», – նշեց փոխվարչապետը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img