ԿԲ. հայկական բանկերն ինքնուրույն կկողմնորոշվեն «МИР» քարտերի սպասարկման հետ կապված որոշման հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշում կընդունեն ռուսական« Мир» վճարային համակարգի սպասարկման հետ կապված պատժամիջոցների կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է արտերկրյա ազգային վճարային համակարգերի նկատմամբ հնարավոր միջոցների մասին, որոնք կհամագործակցեն «Мир» ռուսական համակարգի հետ, քանի որ դա կարող է դիտարկվել որպես աջակցություն Ռուսաստանին Արևմուտքի պատժամիջոցներից խուսափելու հարցում:

Միաժամանակ սոցցանցերում և հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ «Мир»-ի քարտապանները բախվել են դժվարությունների հետ որոշ բանկերի բանկոմատներում գումար կանխիկացնելիս:

«Առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ կապված պատժամիջոցների հետ: Ինչ վերաբերում է փոփոխություններին հաճախորդների սպասարկման գործընթացում, ապա առևտրային բանկերը սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կարգով կիրազեկեն հաճախորդներին», – հայտարարել են ԿԲ-ից՝ ի պատասխան «МИР» քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հայցին:


2021թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում օտարերկրյա բանկերի թողարկած քարտերով կատարվել է մոտ 132,9 մլրդ դրամի գործարք, որից 22%-ը՝ «Мир» քարտերով: Գործարքների ընդհանուր թիվը 6 523 467 է, որից 30,2%-ը՝ «Мир» քարտերով:


Մասնագետների գնահատմամբ, հայկական ֆինանսական համակարգի համար ռիսկեր չկան, և եթե սահմանափակումները կիրառվեն, առանձնահատուկ ցնցումներ չեն լինի: «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Հայաստանում բնակություն հաստատած օտարերկրացիները հիմնականում դարձել են ռեզիդենտներ և օգտվում են այլ վճարային համակարգերի քարտերից, մասնավորապես՝ Visa-ից:
«ԿԲ-ն, բնականաբար, չի ցանկանա հարվածի տակ դնել ամբողջ ֆինանսական համակարգը, և այս պայմաններում մեր բանկերը կամ նրանց գործընկերները կարող են գնալ նման քայլի (սահմանափակումներ «Мир» քարտի մասով), ինչը դժվար թե կհանգեցնի զգալի խնդիրների», – կարծում է Աղաբեկյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img