«Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հենց առաջին օրերին կամավորագրվեց ու մեկնեց ճակատ։ Վճռորոշ դարձան Շուշիի մարտերը. այնտեղ էլ վիրավորում ստացավ ողնաշարի հատվածում։ Նորայրն այժմ տանը վերականգնողական վարժություններ է կատարում MetaGait սարքով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«ՔայլՏեք» ընկերության նորարարական մարզասարքն օգնում է վերականգնել շարժունակությունը, ստեղծում է քայլքի իմիտացիա. VR ակնոցով և հատուկ մշակված խաղերով անձը տեղափոխվում է վիրտուալ իրականություն, որտեղ հնարավոր է դահուկ քշել, վազել կամ զբոսնել։

Նորայրին MetaGait-ը հասավ Ակբա բանկի աջակցության շնորհիվ:

«Շատ եմ ուզում քայլել, ապրել երազանքներով ու ապագային ուղղված նպատակներով։ Մարզվելիս մոռանում եմ, որ չեմ քայլում ու MetaGait-ի կարևոր ֆունկցիան դա է. ես ոտքերս տեսնում եմ շարժելուց, տարվում եմ դահուկով ու մեկ-մեկ թվում է, թե ցուրտն էլ եմ զգում։ Ձոր եմ իջնում, դիմացս` քարեր են, աջ ու ձախ եմ անում, շարժունակության համար շատ ընտիր բան է։ Մարզվելիս ավելի առույգ եմ զգում, կարևորը՝ գլխուղեղը չմոռանա, որ ինքը նման ֆունկցիա ունի։ Հույս ունեմ, որ կքայլեմ»,- նշում է Նորայր Ավագյանը:

«Մեզ համար կարևոր էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելիս մենք սովորեցնեինք այն ֆունկցիաները, որ ինքը կորցրել է։ Հիմա, երբ հաշմանդամություն ունեցողն ամեն օր գոնե կես ժամ կանգնի սարքի վրա, իր մոտ մի շարք հիվանդություններ չեն առաջանա։ Ակբա բանկի միջոցով մեր տղաներից մեկին կարողացանք ապահովել նման սարքով։ Կա նաև MetaGait-ի հավելված, որտեղ երևում է, թե ով որքան է քայլել, ինչ ճանապարհ է անցել ու որքան ժամանակում: Բժիշկը կարողանում է հետևել, գրում է ինչ փոփոխություններ կան»,- նշում է «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը:

MetaGait-ն օգնում է խուսափել անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդությունից։ MetaGait-ի հիմքում hեռավար ռեաբիլիտացիայի գաղափարն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img