Sustainalytics-ի վերլուծաբանները հաստատել են Յունիբանկի Green Bond Framework-ի  համապատասխանությունը միջազգային չափանիշներին

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ESG Sustainalytics ոլորտում առաջատար վերլուծական ընկերության փորձագետները ներկայացրել են երկրորդ կողմի կարծիքը Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման հայեցակարգի վերաբերյալ և հաստատել դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին և Green Bonds Principles 2021-ի պահանջներին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Կանաչ» պարտատոմսերի թողարկումը, որոնց վաճառքից ստացված միջոցները ներդրվում են բնապահպանական նախագծերում, արագ թափ հավաքող համաշխարհային միտում է։ Յունիբանկն արդեն սկսել է իր զարգացման ռազմավարության մեջ ներառել բնապահպանական, սոցիալական և կառավարման պատասխանատվության (ESG) սկզբունքները և 2022 թվականի սեպտեմբերին ավարտել է Յունիբանկի Green Bond Framework-ի մշակումը, ըստ որի՝ նախատեսում է սկսել կանաչ պարտատոմսերի թողարկումը։ Ներգրավված ներդրումները կուղղվեն Հայաստանում էներգաարդյունավետության, գյուղատնտեսության մեջ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ջրային ռեսուրսների մաքրման և թափոնների կառավարման ոլորտներում նախագծերի ֆինանսավորմանը։ Այդ նպատակով բանկում կստեղծվի կանաչ պարտատոմսերի և կայուն զարգացման պարտատոմսերի կոմիտե:

2021 թվականին կայուն պարտատոմսերի համաշխարհային թողարկումը, որոնցից միջոցներն ուղղվում են սոցիալական և բնապահպանական նպատակներին, հասել է 859 միլիարդ դոլարի, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2020 թվականին։ Թողարկման ծավալի կեսից ավելին բաժին է ընկել «կանաչ» պարտատոմսերին։ Միջոցների 80%-ն ուղղվել է վերականգնվող էներգիայի, կայուն շինարարության և ցածր ածխածնային տրանսպորտի զարգացմանը։

Յունիբանկը լիովին աջակցում է պատասխանատու ներդրումների միտմանը և ողջունում բնապահպանական խնդիրների նկատմամբ աճող ուշադրությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը: Յունիբանկն արդեն ներդրել է բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգ (ESMS), որը մշակվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությամբ: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով: 

«Կանաչ» պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղվեն բնապահպանական նախագծերի իրականացմանը, ինչը կնպաստի ածխածնային ցածր, կլիմայակայուն և էկոլոգիապես մաքուր տնտեսության անցմանը։ Ըստ Sustainalytics-ի ամփոփագրի՝ Յունիբանկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման հայեցակարգն արդյունավետ է և արժանահավատ: Sustainalytics-ն ակնկալում է, որ Յունիբանկի կողմից ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերը կբարելավեն շրջակա միջավայրի վիճակը և կնպաստեն Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացմանը՝ հիմնվելով վերականգնվող աղբյուրների օգտագործման վրա:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img