Կավե զարգացնող խաղեր՝ Ճամբարակից. ստեղծվել են նոր աշխատատեղեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը երեխաների խնամքի, խոցելի խմբերի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց զբաղվածության ապահովման նպատակով իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Կազմակերպության շահառուները պատրաստում են հայկական տարազով կավե զարգացնող խաղեր, որոնք զարգացնում են երևակայությունն ու ծանոթացնում հայկական մշակույթին:

«Աստղացոլք» ՀԿ-ի Clay House՝ «Կավե տնակ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը Ճամբարակի կանանց ապահովել է աշխատանքով և նոր բիզնես ստեղծելու հնարավորություն տվել։ Սկզբում ստեղծում էին հուշանվերներ, զարդեր, հետո ուսումնասիրելով մանկական խաղերի դաշտը՝ նկատեցին, որ տեղական արտադրության կերամիկական խաղերը շուկայում քիչ են։

Խաղերում օգտագործվում է Ճամբարակի բարձրորակ կավը. հենց կանայք  էլ մշակում են այն ու ստանում  էկոլոգիապես մաքուր և անվտանգ արտադրանք։

Clay house սոցիալական ձեռնարկատիրությունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի  հաղթողներից է։ 

Տրամադրված դրամաշնորհի միջոցներով ստեղծվել են նոր աշխատատեղեր և խոցելի խմբի կանայք կարողանում են աշխատել և  շահույթ ստանալ։

«Առաջին հերթին կարևոր էր, որ տեղական հումքի օգտագործմամբ նոր արտադրատեսակ են շուկային ներկայացնում՝ դրանով իսկ խթանելով նոր աշխատատեղերի ստեղծումը, որտեղ ներառվում են սոցիալապես անապահով խմբերի  կանայք։ Մենք փորձում ենք ապահովել տվյալ ծրագրի շղթայական գործունեությունը. մի ծրագիրը խթանում է, որ ստեղծվի պրոդուկտ կամ աշխատատեղ, որն էլ աջակցում է, որ տվյալ ծրագրում ընդգրկվեն շատ շահառուներ, իսկ հասույթն էլ ուղղվում է սոցիալական հերթական ծրագրերի իրագործմանը»,-  նշում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Մեր արտադրամասի գործունեության զարգացումը երկու մաս ունի. մինչև «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին դիմելն ու դրանից հետո: Երբ համադրում ենք, թե ինչից ենք սկսել և ուր ենք հասել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ, կարող ենք վստահ փաստել, որ որակապես նոր մակարդակ է ստացվել։ Ուրախ ենք, որ մեր հաճախորդներին կարողանում ենք առաջարկել յուրահատուկ պրոդուկտ՝ զարգացնող խաղ, ու կարողանում ենք ոչ միայն մտածել ընթացիկ գործունեության ապահովման մասին, այլև՝ զարգացման»,- նշում է Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img