ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Կենսաբանների «Մայքոֆի» ստարտափի  խնդիրներից մեկը թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է: Այս գաղափարով էլ ստարտափը մասնակցել է գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Ստեղծվել են նոր կապեր. ստարտափը  դարձել է Ակբա  Ֆեդերացիայի «Նորարարական գյուղատնտեսության աջակցման» ծրագրի շահառու և մասնակցել «Իմփաքթ Հաբ Երևանի» հետ անցկացվող մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագրին։

«Ակբա Ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց մեկ տարով ունենալ «Իմփաքթ Հաբ Երևանի» անդամակցություն և օգտվել այն բոլոր դասախոսություններից ու հնարավորություններից, որոնք տալիս է  «Իմփաքթ Հաբ Երևանը»: Նաև անհատական դասախոսություններ են կազմակերպվում Ակբա շահառուների համար: Մասնակցում ենք տարբեր աշխատաժողովների և դասընթացների՝ մարքեթինգի, ֆինանսների, բիզնեսի առաջխաղացման, գաղափարի կայունացման և մի շարք այլ թեմաներով, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել ու ամբողջականացնել մեր գաղափարը: Մեր նպատակն է ստանալ էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ, որը, ի տարբերություն քիմիական պարարտանյութերի, վնաս չի հասցնի հողային կամ ջրային միջավայրերին: Ցանկանում ենք մեր դրական ներդրումն ունենալ գյուղատնտեսության մեջ»,- նշում է գիտական խմբի անդամ Լիանա Վանյանը:

«Այս տարվա ընթացքում փորձարկում ենք արել գյուղատնտեսության մեջ, դաշտավայրում, ջերմոցներում, մշակաբույսերի վրա և ցայտուն երևում էր պարարտանյութով և առանց պարարտանյութ փորձարկումների տարբերությունը։ Մեր նորույթն այն է, որ մեր փորձերում կիրառել ենք այնպիսի մանրէներ, որոնք անջատվել են Հայաստանի ու Արցախի տարածքից: Էնդեմիկ մանրէներ են, այնպիսի շտամեր, որոնք նորույթ են ամբողջ աշխարհում», – նշում է գիտական խմբի անդամ Սաթենիկ Միրզոյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Մանրամասն՝ տեսանյութում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ

Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը

ՀՀ ԿԲ–ում նշել են գնաճի վրա ազդող հինգ հիմնական գործոնները

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը CivilNet-ին տված հարցազրույցում թվարկել է երկրում գնաճի վրա ազդող հինգ գործոնները։

AMX-ում տեղի են ունեցել 78 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ընդհանուր 70 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և մոտ 8 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img