Դեպի խելացի ու թվային բանկային համակարգ. Silicon Mountains (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է հետևում Երևանում  անցկացվող Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։

Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու  չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու  մարտահրավերները:  Գագաթնաժողովը   նվիրված է տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

20-ից ավելի բանախոս խոսել են խելացի տնտեսության,  խելացի  կառավարման,   խելացի   ենթակառուցվածքների   և  իհարկե խելացի  ու թվային բանկային համակարգի  մասին:   Թեմայի  շուրջ  իր  տեսակետն է   հայտնել Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երեք կարևոր կոմպոնենտ գոյություն ունի ժամանակակից բանկինգ իրականացնելու համար:   Առաջինը լավ  տեխնոլոգիաներն  են:  Երկրորդը`սմարթ, ես  կասեի թվային-սմարթ աշխատակիցը և երրորդը, իհարկե, սամարթ-թվային  հաճախորդը: Այս երեքի համադրությունը ապահովում է սմարթ բանկինգի իրականացումը»,- նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև բանկային ոլորտում անվտանգության  ապահովման խնդիրներին. հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ են վերաբերում:

«Անվտանգության բարձրացման համար շատ կարևոր է նաև «քլաուդային» տեխնոլոգիաների օգտագործումը`  լավագույն   տեխնոլոգիական  լուծումների հիման վրա: Սա  չափազանաց  կարևոր  է և պետք  չէ  «վախենալ» այս տեխնոլոգիաներից և պետք է  մտածենք  մեր երկրում «քլաուդ» ստեղծելու մասին»,- ընդգծել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ հավելելով, որ բանկային տվյալների անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների   ֆինանսական գրագիտությունը, որի   համար  կրթական   ծրագրի  անհրաժեշտություն  կա, չնայած, որ Հայաստանը  ֆինանսական   կրթության  ներդրման  առումով   համաշխարհային   մակարդակում  օրինակելի  է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img