ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Պարզեցված գործընթացով վարկը հասանելի է 19․5%-ից 20․2% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 22․5%-24%): Վարկի նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ է, ժամկետը` 24-ից 60 ամիս:

«Սպառողական վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր հաճախորդների համար, և չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճ։ Դեկտեմբերի առաջին շաբաթում նոյեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալն աճել է 3 անգամ։ Ակնկալում ենք, որ վարկերի տրամադրման պարզեցումը լրացուցիչ աջակցություն կլինի մեր վարկառուներին ամանորյա տոների նախօրեին՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հետևողական լինել հաճախորդների վարկային գերծանրաբեռնվածությունը կանխելուն, որի շրջանակում նաև պահանջում ենք հաճախորդների շարունակական դրական վարկային պատմության հաստատում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նահագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Սպառողական վարկ ստանալու համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ: Վարկային միջոցները տրամադրվում են հաճախորդի հաշվին: Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img