Sun, 5 October
24.1 C
Yerevan
USD: 382.76 RUB: 4.67 EUR: 449.25 GEL: 140.62 GBP: 514.85

IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»:

«Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։

Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝ ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։

Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար:

«Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

«Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», – նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։

IFC-ի մասին 

IFC-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ է՝ զարգացման խոշորագույն գլոբալ կառույց, որը կենտրոնացած է նոր ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ IFC-ն աշխատում է 100-ից ավելի երկրում՝ իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը գործածելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2022թ. ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ռեկորդային՝ 32.8 միլիարդ դոլար է պարտավորվել ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում՝ մասնավոր հատվածի ներուժն իրացնելով ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար, այն ժամանակ, երբ տնտեսությունները պայքարում են համաշխարհային խորացող ճգնաժամերի ազդեցությունների դեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org

Հետևեք մեզ

www.facebook.com/IFCwbg

www.twitter.com/IFC_org

www.youtube.com/IFCvideocasts

www.ifc.org/SocialMediaIndex

www.instagram.comifc_org

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին Հայաստանում։ Ընկերության 2 բաժնետերերն են Ամունդին (1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ) և Ակբա բանկը (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենալիկվիդային՝ A հարթակում)։ Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: Հայաստանի կայուն զարգացման գործում առանցքային դեր ստանձնելու համատեքստում, Ամունդի-Ակբան ջանք չի խնայում երկրում ներդրումային միջավայր ձևավորելու և Հայաստանի ապագայում ներդնելու հարցում՝ ելնելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների լավագույն շահերից։

Հետևեք մեզ

www.amundi-acba.am

https://www.linkedin.com/showcase/amundi-acba/

https://www.facebook.com/AmundiAcba : -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img