Դպրոցականները մրցել են ռոբոտաշինության ոլորտում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների  ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:

Այս տարի մրցույթի թեման ագրոտեխնոլոգիաներն են. դպրոցականները ստեղծել են ռոբոտներ, որոնք ջրում են հողը, կերակրում կենդանիներին, բերքը հավաքում ու  թեթևացնում ֆերմերի հոգսը, հաղորդում է Ակբա բանկը։

«ԱրմՌոբոտիքս 2022»-ի հովանավորը Հայաստանում գյուղոլորտի ֆինանսավորման առաջատար Ակբա բանկն է, որը լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում խելացի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։

«Կարևոր կոմպոնենտը ինժեներական գաղափարների պահպանումն ու զարգացումն է, որը Հայաստանում, թերևս, ամենալավը իրականացվում է «Արմաթ» հարթակներում: Այսօրվա խնդիրները, որոնք երեխաները լուծում են, բավականին բարդ են։ Կարևոր է, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ դպրոցահասակ երեխաները կարողանում են զբաղվել ինժեներական լուծումների, ռոբոտների ստեղծման ոլորտում և իրենց մտքերը կիրառել։ Եվ պետք է հիշել մի բան, որ այսօրվա չստացվածը ևս մեկ քայլ է դեպի հաջողություն»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենամեծ մասի զբաղվածությունն է ապահովում։ Արդյունավետության բարձրացման համար կարևոր է տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ։ Նոր սերնդում այս տարիքից մենք դնում ենք այդ ձգտումը և մոտիվացիան, որ խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի, հարևանի ու համայնքի համար»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ  Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հիմնադրվել են հայկական տեխնոլոգիական ոլորտի նվիրյալ, ԱՏՁՄ հիմնադիր Կարեն Վարդանյանի առաջնորդությամբ: Այժմ Հայաստանում գործում է 600-ից ավելի «Արմաթ» խմբակ, նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը ևս 700 դպրոցում երեխաները կկարողանան զբաղվել ինժեներական աշխատանքներով և ուսումնասիրություններով։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img