ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների թիվն աճել է 69%-ով։ Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:

Հայաստանից Ռուսաստան ՀՀ դրամով դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ՎՏԲ-Հայաստան Բանկում և նշել ստացողի՝ ՀՀ դրամով հաշվեհամարը Ռուսաստանի ՎՏԲ բանկում։ Ծառայությունը հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերում․ հետագայում բանկը նախատեսում է այն հասանելի դարձնել նաև հեռահար ուղիներով։ Ռուսաստանում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է ՀՀ դրամը փոխարկել այլ արժույթի ռուսաստանյան ՎՏԲ բանկի մասնաճյուղերում կամ փոխարկել շահավետ փոխարժեքով ВТБ Онлайн հավելվածում: Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը կազմում է գումարի 2%-ը, նվազագույնը՝ 1,5 հազ. ՀՀ դրամ:

«Մենք շարունակում ենք նկատել Հայաստանից դեպի Ռուսաստան միջազգային փոխանցումների ծավալների աճի միտում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում երկրի բնակիչները ռուս օգտատերերին փոխանցել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը հասել է 52 հազարի, ինչը 69%-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը։ Ֆինանսական նոր իրավիճակում զգալիորեն փոխվել են դրամական միջոցների միջազգային փոխանցումների մեզ սովորական դարձած եղանակները, բացի այդ, զգալիորեն թանկացել են արժույթի փոխարկման գործառնությունները։ Այս ֆոնին ՎՏԲ-ն մշակել է ծառայություն այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում դեպի Ռուսաստան. նոր ծառայությունը կօգնի միջոցներ ստանալ անմիջապես դրամային հաշիվներին՝ առանց արտարժույթի փոխարկման լրացուցիչ կորուստների», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ-ն ակտիվորեն մշակել է միջազգային փոխանցումների այլընտրանքային տարբերակներ։ Բանկը մեկնարկել է դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ՀՀ դրամով՝ շահառուի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն: Բանկը մեկնարկել է նաև իր սեփական ծառայությունը՝ ռուսաստանյան հաճախորդներից ՀՀ դրամով ակնթարթային փոխանցումներ բջջային հեռախոսահամարով՝ ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր գործառույթը։

Փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img