Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից լավագույնն է ճանաչվել «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում՝ վերահաստատելով առաջատարի դիրքն այս ոլորտում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:  

Հունվարի 25-ին Լոնդոնում՝ «BAFT Europe Bank-2023» համաժողովի ընթացքում կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել և առևտրի ֆինանսավորման ոլորտում հեղինակավոր մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը։

«Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարի կայուն աճ է գրանցվել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ»,- ասել է Global Finance-ի հրատարակիչ և խմբագրական տնօրեն Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն՝ հավելելով, որ մրցանակաբաշխությունում հաղթած բանկերն ապրանքների և ծառայությունների առաջարկներով իրենց երկրների առաջատարներն են:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրենը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ արժանանալ Global Finance ամսագրի մրցանակին «Առևտրի ֆինանսավորման լավագույնը Հայաստանում» անվանակարգում: Մրցանակն ապացուցում է մեր բիզնես ճկունությունը և հաստատում է առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր քայլերի արդյունավետությունը: Այսօր Կոնվերս Բանկը կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ: Մեր ծառայությունների ընդլայնման ուղղությամբ քայլերը կլինեն շարունակական»:

Նշենք, որ Global Finance-ը միջազգային ֆինանսական ամսագիր է, որը հիմնադրվել է 1987թ: Այն հրատարակվում է ամսական պարբերականությամբ՝ 50.000 տպաքանակով, և տարածվում է աշխարհի մոտ 200 երկրում: Ամսագրի վարկանիշով՝ Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծառայությունների առաջատարն է եղել նաև 2019-2021թթ:

Մանրամասները՝ 010-511-211, conversebank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img