Վիրտուալ իրականության ակնոցներով այցելուները կտեղափոխվեն Ուրարտուի թագավորություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ճանապարհորդություն դեպի ուրարտական աշխարհ. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վիրտուալ իրականության ակնոցով այսուհետ հնարավոր է տեղափոխվել հազարամյակներ առաջ ու մասնակցել պատմական իրադարձություններին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Զբոսաշրջիկները և այցելուներն իրենց նախընտրելի լեզվով  կկարողանան ծանոթանալ պատմական ժառանգությանը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի  հաղթողներից է։

«Ժամանակի մարտահրավերներին ընդառաջ թանգարանները մշակում են տարբեր գործառույթներ, որ ավելի գրավիչ դառնան այցելուներին։ Այս ծրագրի միջոցով կիրառելով նոր տեխնոլոգիաները, փորձ ենք արել, որ ցանկացած այցելու տեղափոխվի ուրարտական ժամանակաշրջան և ծանոթանա մեր պատմության սկզբնաղբյուրի որոշ դրվագների։ Այդ ամենը կլինի տպավորիչ և հիշարժան»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Շնորհիվ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի` այսօր հնարավորություն ունենք ունենալ աշխարհում ուրարտական թեմայով միակ VR ակնոցներն ու ծրագիրը։ Մենք կրկին ցույց ենք տալիս, որ ուրարտական ժառանգության տերն ենք, իսկ այդ ժառանգությանը տեր են լինում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ VR ակնոց կրելով՝ զբոսաշրջիկը դառնում է ուրարտական ծեսի մի մասը, հայտնվում է էրեբունու «Սուսի» տաճարի շուրջ և մասնակցում հեղման ծեսին, այնուհետև տաճարն է քո աչքի առաջ կառուցվում, դպիրները սեպագրերն են կերտում։ Այնուհետև մտնում ես տաճար և մասնակից լինում ծեսին»,- նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Մանրամասն՝ տեսանյութում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img