ԱրարատԲանկն արժանացել է «Valued Partner of EBRD» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» (Valued Partner of EBRD) մրցանակին՝ ՎԶԵԲ-ի և ԱրարատԲանկի միջև երկարատև և արդյունավետ համագործակցության համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել են բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԱրարատԲանկի միջև արդյունավետ և երկարատև համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2007թ.-ին։ Համագործակցության շրջանակում շուրջ երկու տարի հատկացվել է Ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրականացմանը (Institutional Building Programme), որի ընթացքում ԱրարատԲանկի գրեթե բոլոր ստորաբաժանումներն անցել են համապատասխան վերապատրաստումներ, գործընթացները վերափոխվել են և համապատասխանեցվել միջազգային չափանիշներին, ներդրվել է կորպորատիվ կառավարման մշակույթ, կատարվել են բարեփոխումներ ռիսկերի կառավարման և գնահատման գործընթացներում։

«Բանկի առաջին մեծ ձեռքբերումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված երկու պայմանագրերն էին՝ ուղղված Հայաստանում միջազգային առևտրի խթանմանը և ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը։ Համագործակցությունը հնարավորություն է տվել մեզ լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում և հաճախորդներին տրամադրել եվրոպական բանկային համակարգի չափանիշներին համապատասխանող ծառայություններ»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Նշվում է, որ «ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն օգնում է հայկական ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ սարքավորումների և տեխնիկայի արդիականացման նպատակով։

Մրցանակը շնորհվել է ապրիլի 14-ին՝ Երևանի «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում կայացած «ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ – գրանցված արդյունքներն ու հեռանկարները» միջոցառման ընթացքում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img