Freedom Broker Armenia-ն կօգնի հայկական բորսային արագացնել եվրոպական չափանիշներին համապատասխանելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Broker Armenia ընկերությունը ձգտում է իր ներդրումն ունենալ ինտեգրվելու և եվրոպական չափանիշներին համապատասխանելու գործընթացների արագացման գործում, հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Արդեն հիմա Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է գնել արժեթղթեր, որոնց առուվաճառքն իրականացվում է տեղական բորսայում։ Մենք տեղական դեպոզիտարիայի մասնակից ենք, այսինքն Freedom Broker Armenia-ի միջոցով կարելի է պահպանել արժեթղթեր: Բայց մենք առաջ ենք շարժվում: Հենց հիմա, քանի որ բորսան հնարավորություն է ընձեռել միանալ իր հարթակին API-ի միջոցով, մենք ինտեգրոմ ենք դրա պրոդուկտները Tradernet-ում՝ մեր սեփական առևտրային համակարգում, որից օգտվում են Freedom Holding-ի հաճախորդներն ամբողջ աշխարհում», – հայտարարել է նա:

Կլյուշնևը կարծում է, որ դրա արդյունքում բացի իրացվելիության ավելացումից ու տեղական շուկայում ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ հանդիսացող տեղական ներդրողների կողմից պրոդուկտների գնման պարզությից, բազմաթիվ ոչ ռեզիդենտների համար հնարավոր կդառնա հեշտ ու արագ հասանելիություն ստանալ տեղական բորսայի նկատմամբ:

«Սա բավականին կարևոր փաստ է, և սա արդեն ծրագիր չէ այլ մոտ ժամանակների հարց», – ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ով ուղղություններով է անհրաժեշտ ակտիվացնել աշխատանքները՝ միջազգային համակարգերին ու չափանիշներին համապատասխանելու համար՝ փորձագետը նշել է, որ ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքն արդեն առկա է։

«Իմ կարծիքով, այն, ինչ հավանաբար պակասում է, իրացվելիությունն է, այսինքն՝ մեծ թվով արտասահմանյան ոչ ռեզիդենտ դերակատարների մասնակցությունը, ներքին դերակատարների ավելի մեծ ներգրավվածությունը։ Դա կարող են լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք», – ասել է նա:

Կլյուշնևը նշել է, որ իրացվելիության հիմնական ծավալը տրամադրում ենիրավաբանական անձինք, ուստիանհրաժեշտ է բարձրացնել հանրային բիզնեսի թափանցիկության, ներդրողների պաշտպանության նկատմամբ պահանջները, որպեսզի ներդրողն իրեն պաշտպանված զգա շուկայում։

«Կարևոր է, որ հանրային ընկերությանը ներկայացվող պահանջները համարժեք լինեն, և Հայաստանի շուկայում ներկա գտնվող ընկերության կողմից անցնող ճանապարհը (փակից դեպի բաց) լինի իրական»,- եզրափակել է նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img