Հայաստանն աշխատում է Pay Pal-ի ներգրավման ուղղությամբ. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանն աշխատում է Pay Pal-ի ներգրավման ուղղությամբ, հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի գործընկերների հետ, նախորդ շաբաթ այս թեման քննարկվել է երկկողմ բանակցություններում: Pay Pal-ի համար Հայաստանը բավականին փոքր շուկա է, և այս հարցի լուծման դանդաղումը կապված է դրա հետ», – ասաց Տերյանը Armenian Business Portal Telegram-յան ալիքի ուղիղ եթերում:

Նա նաև վստահեցրեց, որ այս հարցը մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում:

«Մենք աշխատում ենք դրա վրա՝ հասկանալով, որ դա անհրաժեշտ է մեր ձեռներեցներին», – հայտարարեց Տերյանը:

PayPal-ը խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգ է, որը թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվներն ու գնումները, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ: PayPal-ն էլեկտրոնային վճարումների ամենահայտնի համակարգերից է աշխարհում, այն անհրաժեշտ է eBay-ից կամ Amazon-ից գնումներ կատարելու, ինչպես նաև կոմերցիոն առցանց ծառայություններ մատուցող ծրագրավորողների, բլոգերների և ընկերությունների համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img