Հայկական դրամի անվանական փոխարժեքը տարեվերջին կլինի 1 դոլարի դիմաց 397 դրամի սահմանում. ԵԱԶԲ-ի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայկական արժույթի անվանական փոխարժեքը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման բազային սցենարի համաձայն, տարեվերջին կլլինի մեկ դոլարի դիմաց 397 դրամի սահմանում: Այս մասին նշվում է բանկի օգոստոսյան մակրոտնտեսական տեղեկագրում:

«Դա փոքր-ինչ թույլ է ընթացիկ մակարդակից, սակայն դեռևս զգալիորեն ցածր է՝ 2022թ.-ի սկզբի համեմատ (482 դրամ՝ 1 դոլարի դիմաց)», – նշվում է ուսումնասիրության մեջ:

Վերլուծաբանների կարծիքով, դրամի թուլացման գործոններ կդառնան արտաքին պահանջարկի աստիճանական շտկումը (ռելոկանտների մասնակի արտահոսքը, տուրիստական ակտիվության գագաթնակետի ավարտը, արտահանման ծավալների կայունացումը, ներկրման աճը՝ դրամի ամրապնդման ֆոնին, ինչպես նաև տարվա ցուրտ եղանակին հանքային ապրանքների (գազ) նկատմամբ պահանջարկի ավելացումը) և տոկոսադրույքների նվազումը Հայաստանի դրամային շուկայում:

«Միջնաժամկետ հեռանկարում դրամը կսկսի թուլանալ դոլարի նկատմամբ անվանական արտահայտմամբ, սակայն փոխարժեքը կլինի 2021թ.-ի վերջի-2022թ.-ի սկզբի մակարդակից ավելի ցածր: Դա պայմանավորված է մշտական բաղադրիչի ազդեցությամբ՝ հայկական տնտեսության արտադրողականության ավելացումն այն բանի շնորհիվ, որ ռելոկանտների զգալի մասը, ըստ ամենայնի, մտադիր է շարունակել իր բնակությունը ՀՀ-ում», – նշվում է ուսումնասիրության մեջ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img