«Հայրենակից». IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար, հաղորդում է IDBank–ի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանման հետևանքով մեր հայրենակիցները դժվարին մարտահրավերների առջև են կանգնած, իսկ Հայաստան գալուց հետո առաջնային ֆինանսական գործիքների անհրաժեշտություն են ունենալու, IDBank-ի թիմը ստեղծել է արտոնյալ փաթեթ՝ կազմված բանկային այն ծառայություններից, որոնք առաջին հերթին կհամապատասխանեն բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքներին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար կարևոր էր ծանր պահին հայրենակիցներին սատարելու նաև առաջնային բանկային ծառայությունների մասով։ «Սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հույս ունենք, որ կկարողանանք բավարարել նրանց առաջնային կարիքները՝ որոշ ծառայություններ տրամադրելով անվճար կամ արտոնություններով», – նշում  է Մհեր Աբրահամյանը։

«Հայրենակից» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները․

  • Visa Gold կամ MasterCard Gold քարտերից ցանկացածը՝ անվճար՝ առանց սպասարկման վճարի՝ երեք տարի ժամկետով,
  • 0% կանխիկացում նշված քարտերից IDBank-ի կամ ԱրՔա համակարգի անդամ բոլոր բանկերի բանկոմատներով, ամսական մինչև 1 մլն դրամ,
  • 50% զեղչ մեկ լրացուցիչ արժութային քարտի սպասարկման համար,
  • Քարտերից ելքերի և մուտքերի մասին անվճար SMS-ծանուցումներ,
  • Մինչև 19 մլն ՀՀ դրամ ավանդի ներդրման դեպքում 3 ամիս անց պայմանագիրը խզելիս կուտակված տոկոսների պահպանում,
  • Անվճար պահատուփերի տրամադրում մինչև 30 օր ժամկետով,
  • Դոլարային և ռուբլու հաշիվներին մինչև 19մլն ՀՀ դրամ առանց միջնորդավճարի մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն,
  • Հաշիվների վերաբերյալ անվճար քաղվածքների և տեղեկանքների տրամադրում։

Փաթեթը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ունեն Արցախի տարածաշրջանում տրամադրված անձնագիր (անձնագիրը տրված է 070-ի կողմից) կամ ում հաշվառման հասցեն Արցախի Հանրապետությունում է։ Փաթեթի միացումն ու սպասարկումն ամբողջովին անվճար է։ Փաթեթում ներառված ծառայությունները կարող են փոփոխվել և հարմարեցվել ըստ հաճախորդների կարիքների։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել IDBank-ի պաշտոնական կայք, իսկ փաթեթին միանալ կարելի է՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Մասնաճյուղերի աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img