Tue, 10 March
-3.9 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

Ֆիննախում ԵՄ նորանշանակ դեսպանի հետ քննարկվել է ԵՄ–ի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին:

Կողմերն քննարկել են  նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img