Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Բիզնեսի զարգացման ու ընդլայնման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Converse Blitz-ի շրջանակում վարկ տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը: Հայտի ուսումնասիրման վճար նախատեսված չէ:
Այլ մանրամասներ՝ https://conversebank.am/hy/converseblitz/,  առցանց դիմելու համար՝ https://sme.conversebank.am/, հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img