ՀՀ ԿԲ–ն 2024թ․–ից կկիրառի դրամավարկային քաղաքականության նկատմամբ նոր ինստիտուցիոնալ մոտեցում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գալիք տարվանից Կենտրոնական բանկն անցնում է Ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցմանը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Դա ուղղված է անորոշության պարագայում բարձրացնելու դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը և, կարելի է ասել, որ ինստիտուցիոնալ նոր մոտեցում է ավանդաբար պահպանողական համարվող այս ոլորտում: Վերջինիս ներդրման աշխատանքները շուրջ երկու տարի բավականին մեծ նախապատրաստական ջանքեր են պահանջել և արդեն 2024 թվականի սկզբին այս մոտեցումը կներկայացվի առաջատար և զարգացող երկրների կենտրոնական բանկերին և ակադեմիական շրջանակներին», – ասել է նա 2023 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ։

ԿԲ նախագահը նշել է, որ բովանդակային առումով հիմնական փոփոխությունն այն է, որ դրամավարկային քաղաքականության որոշումները կայացնելիս Կենտրոնական բանկում առաջնորդվելու ենք տարբեր սցենարներ կառուցելով և դիտարկելով, այլ ոչ թե փորձելով կանխատեսել ապագան։

«Կարծում ենք բոլորդ կհամաձայնեք, որ վերջին տարիների ընթացքում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած զարգացումները անհնար կլիներ կանխատեսել, որի պարագայում գների կայունության ապահովման խնդիրը ծայրաստիճան բարդանում է: Նման անորոշության պայմաններում մենք վերաձևակերպում ենք դրամավարկային քաղաքականության մոտեցումը՝ կանխատեսումներից անցնելով տարբեր հնարավոր սցենարներին պատրաստվելուն: Հենց այսօր ևս, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշություններն այնքան մեծ են, որ հնարավոր չէ իրավիճակը նկարագրել մեկ, թեկուզ և ամենահավանական սցենարի տեսքով: Շատ տնտեսագետների գնահատմամբ սա կարևոր նորարարություն է դրամավարկային ոլորտում և մենք վճռական ենք տրամադրված այս կարևոր հանձնառությունը հաջողությամբ ավարտին հասցնելու հարցում», – ընդգծել է ՀՀ ԿԲ նախագահը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img