Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վիվա-ՄՏՍ-ը՝ լինելով Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, իրականացնում է սոցիալական ներդրումներ՝ հիմնված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վրա։ Այն հայկական առաջին ընկերությունն է, որն  սկսել է կիրառել ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որն սկսել է առաջնորդվել սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով, հաղորդում է Վիվա–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։

Որպես կառավարման կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ում ԿՍՊ-ն դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Սոցիալական ներդրումները կայուն զարգացման հիմքն են: Վիվա-ՄՏՍ-ը երկարատև համագործակցությունից հետո դադարեցնում է աջակցությունը ինքնաբավություն ձեռք բերած առանձին նախագծերի, ինչն այդ նախագծերին թույլ է տալիս ձեռք բերել նոր գործընկերներ ու հովանավորներ: Միաժամանակ՝ Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել այն նախագծերին, որոնք դեռևս ունեն կայուն զարգացման և աջակցության կարիք:

«Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ։ Մենք վստահ ենք, որ որպես տնտեսավարող կառույց, կարողացանք ընկալելի դարձնել ԿՍՊ-ի կարևորությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն  իսկ հետևում են մեր օրինակին և ներդնում են ԿՍՊ հայեցակարգ՝ հասարակությանն աջակցելու իրենց ծրագրերում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ, իսկ 17 տարիների ընթացքում՝ 27,8 միլիարդ  դրամ։  Այս տարի ընկերության գործընկերների շարքը համալրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որն իր՝ սոցիալական աբիլիտացիայի, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում ապահովում է աուտիզմով և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների և զբաղվածության ապահովմամբ։ Առողջապահության ոլորտում շարունակվում է «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որի շրջանակում մանկական ուղեղային կաթվածով երեխաներն օգտվում են անհատական օգնականի ծառայությունից։

Ընկերությունը շարունակել է իր ներդրման ծրագրերը նաև ՏՀՏ կրթական ոլորտում, մասնավորապես հանդես է գալիս որպես Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկեր, շարունակել է աջակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction» ծրագրին,  որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափ ընկերություններին աճել և ներգրավել ներդրումներ։ 2023 թ.-ին «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարեց  «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին, որի շրջանակում 12 դպրոցական հիմնարար գիտելիք կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը: Նախորդ տարիների նման՝ 2023-ին ևս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ գործակցությամբ, աջակցություն է ցուցաբերվել սմարթ լաբորատորիաներին։

Բնապահպանական ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «My Forest Armenia» կազմակերպությանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության (FPWC) հիմնադրամին։ Վիվա-ՄՏՍ-ը կանգնած է նաև մարզերի կողքին՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստելով գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին, որը 30 տարի շարունակաբար բարձր է պահում Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր բեմերում։

Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում  են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը ՎԶՄԲ–ից 170,3 մլն եվրոյի վարկ կներգրավի տնտեսական վերափոխման նպատակով

Վարկային միջոցներն ուղղվելու են մրցակցային միջավայրի բարելավմանը և Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին կիսամյակում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img