Mon, 19 January
0.1 C
Yerevan
USD: 378.89 RUB: 4.86 EUR: 440.42 GEL: 140.60 GBP: 508.05

Ակբա Ֆեդերացիան 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր ունեն գյուղատնտեսության զարգացման հետ կապված ցանկացած ծրագիր կամ գաղափար, ինչպես նաև ունեն գյուղական համայնքների զարգացման, ագրոտուրիզմի, կոմպոստի պատրաստման, առողջ սննդի տարածման, գինեգործության և խաղողագործության զարգացման վերաբերյալ ծրագրեր կամ գաղափարներ։

Ծրագրի ընթացքում ֆելոուշիփի մասնակիցները կուսումնասիրեն ագրոբիզնեսի հետ կապված բոլոր նրբությունները՝ ներառյալ գյուղատնտեսությունում իննովացիոն տեխնոլոգիաների կիրառում։ Բացի այս, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տարատեսակ դասընթացների՝ բիզնես մոդելավորումից, մարքեթինգից, ֆոնդահայթայթումից, ֆինանսների կառավարումից մինչև փիչինգ ու գաղափարների վավերացում։

Ծրագրի առավելություններից է նաև այն, որ ֆելոուշիփի բոլոր մասնակիցներն ամբողջ տարվա ընթացքում կօգտվեն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի հնարավոր նոր առաջարկներից և վերջիններիս առավելություններից։

Ծրագրի ավարտին ֆելոուշիփի մասնակից լավագույն թիմերի միջև կբաշխվի 2 մլն ՀՀ դրամ։

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ֆելոուշիփին մինչև ս.թ. փետրվարի 25-ը ներառյալ։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԱԺ-ն հաստատել է Ասիական զարգացման բանկից  250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար

Երեքշաբթի օրվա արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ 250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի համար

ՀՀ  ԿԲ–ն բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության մասով․ փորձագետ

Բացի այդ, Հովակիմյանի խոսքով, արժե աշխատել ընկերությունների ցուցակման կարգավորիչ բազայի և նոր գործիքների թույլատրման վրա

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակում են աճել. Կենտրոնական բանկ

2025 թվականի դեկտեմբերի 23-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 22-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 381.55 դրամի

Դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ տվյալները

 2026 թվականի հունվարի 16-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունվարի 15-ի համեմատ, աճել է 0.57 կետով՝ հասնելով 379.99 դրամի

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 13-ին տեղի է ունեցել ընդհանուր 50,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img