Renaissance Capital․ հայկական դրամն առաջիկա երեք տարում կմնա կայուն իրական արտահայտմամբ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական դրամն առաջիկա երեք տարում կմնա կայուն իրական արտահայտմամբ (այսինքն՝ կգրանցի չափավոր թուլացում անվանական արտահայտմամբ), նշվում է Renaissance Capital–ի վերլուծաբանների զեկույցում, որն անդրադառնում է ԱՊՀ վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տնտեսություններին։

«Դրան կնպաստի խելամիտ ներքին քաղաքականության, կայուն առևտրի, զբոսաշրջության և դրամական փոխանցումների ներհոսքի, ինչպես նաև սփյուռքի կապիտալի հակացիկլիկ հոսքերի համադրությունը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Վերլուծաբանները պարզաբանում են, որ ինչպես 2020 և 2022 թվականներին, փոխարժեքը մի կայունացել է քանի ամիսների ընթացքում և 2023 թվականն ավարտել է մեկ դոլարի դիմաց 404 դրամ մակարդակում։

«Մենք կանխատեսում ենք, որ մինչև 2024 և 2025 թվականների վերջը դրամի փոխարժեքը կկազմի համապատասխանաբար 410 դրամ մեկ դոլարի դիմաց և 424 դրամ մեկ դոլարի դիմաց, ինչը դեռ ավելի բարձր է, քան 2022-ին նախորդող տասնամյակի ընթացքում»,- ​​ասվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, հետազոտության հեղինակները տեսնում են իրենց արժութային կանխատեսման նվազման չափավոր ռիսկեր՝ կապված Ռուսաստանից ներհոսքերի հնարավոր հակադարձման և Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման ռիսկերի հետ, մինչդեռ պոտենցիալ աճը կապված է Ռուսաստանից ներհոսքերի նոր ալիքների, ինչպես նաև այլ գործընկերների հետ առևտրի ակտիվացման հետ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img