Հայաստանում գնաճը մինչև առաջին կիսամյակի վերջ կարող է մոտենալ թիրախային միջակայքի սահմանին․ ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գնաճը մինչև առաջին կիսամյակի վերջ կարող է մոտենալ ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքի սահմանին, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Հայաստանում գները հունվարին տարեկան կտրվածքով նվազել են 0.9%-ով, մեկ ամիս առաջ գրանցված 0,6 տոկոսանոց նվազումից հետո։ Սա հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների դինամիկայով (հունվարին՝ -5,8% տարեկան կտրվածքով դեկտեմբերին գրանցված -4,8%–ից հետո) ներմուծվող ապրանքների արժեքի նվազման ֆոնին: Մենք ակնկալում ենք գնաճի արագացում առաջին եռամսյակի վերջին»,- ասվում է հետազոտության մեջ։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ 2023 թվականի արդյունքում երկրում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ 2024 թվականի հունվարին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,9%։ Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ տարեվերջին երկրում կլինի զրոյական գնաճ։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը մինչև 2024 թվականի կեսը կվերադառնա և կկայունանա Կենտրոնական բանկի 4 տոկոս թիրախի շուրջ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img