ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։

«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալու, նոր լուծումներ փնտրելու և իրենց մասնագիտական ​​ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնելու։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակում մենք հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների և համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում

ԱՄՀ–ն 2026թ․–ին բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,3%

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 6–12)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայի ուշադրության կենտրոնում էին, մասնավորապես, Կենտրոնական բանկի ղեկավարության հայտարարությունները մակրոտնտեսական ռիսկերի վերաբերյալ, արտաքին շոկերի հնարավոր գնաճային ազդեցության գնահատականները, սթեյբլքոինների քննարկումը և տարածաշրջանային վճարային ենթակառուցվածքների զարգացումը

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով

Հաճախակի ճանապարհորդող և հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 13-ին  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 10-ի համեմատ նվազել է 0.59 կետով՝ կազմելով 375.19 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img