Mon, 16 February
6.1 C
Yerevan
USD: 377.67 RUB: 4.91 EUR: 448.14 GEL: 140.92 GBP: 515.52

Visa-ն և Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի/ԱՌԿԱ/  Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ կընձեռվեն եզակի հնարավորություններ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու:

Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝  բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ  համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը և մինչև 2032 թվականն Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, իսկ եվրոն՝ նվազել. Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 կետով՝ հասնելով 377.57 դրամի

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img