Standard and Poor’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ. փետրվարի 23-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն» հեռանկարը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը վերջին տարիներին՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:

Կայուն հեռանկարն արտացոլում է մի կողմից Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարը և կառավարության պարտքի կայունության ու կառավարելի մակարդակում պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի առկա ռիսկերը և աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մարտահրավերներին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Ռուսաստանի Դաշնության միգրանտների հոսքերի, ինչպես նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշության հետ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի բացակայության պարագայում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ՝ արտացոլելով հիմնականում դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ կապիտալի և աշխատուժի հոսքի հետևանքով ձևավորված ավելի բարձր արտադրողական կարողությունները:

Գործակալությունը, անդրադառնալով 2022-2023թթ. 10.7% միջին տնտեսական աճին, որը երրորդն ամենաբարձր ցուցանիշն է իր կողմից վարկանիշավորվող երկրների շարքում՝ Հայաստանի համար 2024թ. կանխատեսում է 6.2% տնտեսական աճ՝ տեմպի դանդաղումը պայմանավորելով արտաքին խոշոր առևտրային գործընկերների պահանջարկի նվազմամբ և ռուս միգրանտների ու կապիտալի ներհոսքի կրճատմամբ:

Ակնկալվում է, որ արտաքին գործոններին կհակազդի ներքին սպառման, ենթակառուցվածքներում պետական ներդրումների և մասնավոր ներդրումների աճը՝ ուղղված, ի թիվս այլնի, ԼՂ բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img