Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին և ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։

 «Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն գնահատել է սարքավորումների և տեխնիկայի վարձակալելու առավելությունները:

Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր և միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել  արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու և հետագա զարգացմանը նպաստելու համար», –  նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը և լիզինգի տրամադրման փորձը կարևոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։

Լիզինգատուների Ասոցիացիան կարևոր դեր ունի լիզինգի ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ անդամները հնարավորություն ունեն քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակել լավագույն փորձը և առաջարկել բարելավումներ լիզինգի ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img