ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։

Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիս ամսին։

Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանով,  ունի 2  ՄգՎ հզորություն։

ՀՀ բանկերի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացան կենտրոնի ենթակառուցվածքին և ամպային լուծումներին։

«Ուրախ ենք այսօր հյուընկալել մեր գործընկերներին՝ ՀՀ առաջատար բանկերի ներկայացուցիչներին, մեր տվյալների մշակման կենտրոնում։ Տարածաշրջանում եզակի այս կենտրոնի ամպային և թվային ծառայությունները կարևոր դեր են խաղում բանկային և ֆինանսական համակարգի թվայնացման գործում։ Մեր ընկերությունը, հանդիսանալով ՀՀ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների  վստահելի գործընկեր էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, այժմ պատրաստ է աջակցել ոլորտի թվայնացման գործընթացին՝ առաջարկելով աշխարհում առաջադեմ ամպային ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կխթանի ֆինանսական ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը՝ ի շահ մեր սպառողների»- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՀՀ բանկային և ֆինանսական ոլորտը վերջին տարիներին աննախադեպ աճ է գրանցել ծառայությունների թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Թվայնացման գործընթացի արդյունքում տվյալների ծավալը աճում է էքսպոնենցիալ տեմպով, և OVIO ընկերության՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Տվյալների մշակման կենտրոնը հնարավություն ունի բավարարել տվյալների աճի հավակնոտ պահանջները» – նշեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

OVIO ընկերության Տվյալների մշակման կենտրոնը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ Երևանից 16 կմ հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img