ՀՀ–ն ԿԶԵՀ–ից 200մլն դոլարի վարկ կստանա Քաջարանի թունելի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարություն ունեցող թունելի և գոյություն ունեցող Մ2 ճանապարհից թունելին մոտեցումների 4 կմ կառուցման աշխատանքները։

«Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային համակարգերով։ Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային, ճանապարահին նշանների ռադիոկայանների և մոնիտորինգային այլ համակարգերի գործարկման համար»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով`ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը, միջինում 400 մ հեռավորության վրա, կունենա 14 վթարային ելք։

«Վարկը, որի մասին խոսում ենք, 200 մլն դոլար է, իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը 194 մլն դոլար է։ Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կմ-ով և 50կմ/ժ արագության փոխարեն կանցնենք 80 կմ/ժ միջին արագությամբ, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով։ Ինչպես նաև ՀՀ ամենաբարձր լեռնանցքը` Մեղրու լեռնանցքը, որը 2535մ է, այլևս շահագործելու կարիք չի լինի»,- նշեց նա։

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img