Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Գլոբալ պայմանագիր»-ն աշխարհի խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի անմիջական վերահսկողությամբ: Այն խրախուսում է բիզնեսի ռազմավարությունն ու գործողությունները ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային սկզբունքներին համապատասխանեցնելուն, որոնք բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Շրջակա միջավայրի և զարգացման մասին Ռիոյի հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Այս անդամակցությունն ամբողջությամբ համապատասխանում է Բանկի արժեքներին և առաքելությանը: Մենք հավատարիմ ենք «Գլոբալ պայմանագրի» սկզբունքները մեր կորպորատիվ ռազմավարության և առօրյա գործունեության մեջ ինտեգրելուն՝ նպաստելով հասարակության և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը»:

Որպես ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» անդամ՝ Կոնվերս Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու.

  • Խթանել շրջակա միջավայրի, կլիմայի, սոցիալական և բնապահպանական գործոնների նկատմամբ ավելի մեծ պատասխանատվությունը, զարգացնել և տարածել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները,
  • Պահպանել աշխատանքի չափորոշիչները, վերագնահատել աշխատուժի և մարդկային կապիտալի ներուժը,
  • Հարգել միջազգայնորեն հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովել դրանց պահպանումը յուրաքանչյուր աշխատակցի և հաճախորդի կողմից,
  • Բոլոր հնարավոր եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ:

ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրին» անդամակցությամբ Բանկը հնարավորություն է ստացել, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ համագործակցելով, ներդնել համաշխարհային լավագույն փորձը և համատեղ ջանքերով առաջ մղել կայունության համաշխարհային օրակարգը:

Նշենք, որ ՄԱԿ-ի այս նախաձեռնության մասնակից է աշխարհի շուրջ 160 երկրից ավելի քան 20.000 կառույց, այդ թվում՝ մի շարք համաշխարհային առաջատար բանկեր, ինչպիսիք են՝ Groupe BPCE, Raiffeisen Bank International AG, TBC Bank, Bank of America, China Development Bank, Deutsche Bank AG և այլն:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img