Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակցել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են նախատեսվածից ավելի կարճ ժամկետում: Թողարկման ընդհանուր ծավալի կեսից ավելին տեղաբաշխվել է Converse Mobile հավելվածով՝ հիմնականում մանրածախ ներդրողների շրջանում:

«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ Կոնվերս Բանկի պարտատոմսերի նկատմամբ բարձր պահանջարկը պահպանվում է: Բանկը մտադիր է շարունակել կորպորատիվ պարտատոմսերի թողարկումները՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով երկրորդային շուկայում դրանց հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ, ինչը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել խնայողությունները, ձեռք բերել նաև բորսայում շրջանառվող պարտատոմսեր, իսկ, անհրաժեշտության դեպքում նաև վաճառել դրանք՝ կանխիկացնելով խնայողությունը և ստանալով եկամուտ»,-ասել են Կոնվերս Բանկում:

Կոնվերս Բանկի պրոդուկտների և ծառայությունների մասին տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայք՝ conversebank.am կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img